11:44 AMT
![](https://static.pn.am/images/sep_circle.gif)
07:44 GMT
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որին խորհրդակցությունների համար կանչել էին Մոսկվա, վերադարձել է Երևան։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Կոպիրկինը մասնակցել է խորհրդակցություններին և, որքան գիտեմ, նա արդեն Երևանում է»,- ասել է Գալուզինը Միութենական պետության նախարարների խորհրդի բարձր մակարդակի խմբի հանդիպման շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստիին։ Գալուզինը կրկին նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է, որը բավականին հաճախ է կիրառվում»։ ՌԴ ԱԳՆ-ն մայիսի 24-ին էր հայտարարել Կոպիրկինին խորհրդակցությունների համար Մոսկվա կանչելու մասին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով դեսպանի կանչը Մոսկվա, նշել էր, որ ՌԴ դեսպանները պարբերաբար գալիս են` խորհրդակցությունների։ ՀՀ ԱԳՆ–ն չէր մեկնաբանել Կոպիրկինին Մոսկվա կանչելու փաստը՝ նշելով, որ դա ռուսական կողմի որոշումն է։