11:42 AMT
![](https://static.pn.am/images/sep_circle.gif)
07:42 GMT
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որը ժամանել է ՌԴ, հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի և արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ։ Ֆիդանը մոսկովյան հանդիպումների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առկա վիճակը, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում, կարգավորումն Ուկրաինայում։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական է մինչև նոյեմբեր։