Ուշադրության կենտրոնում
ՊՆ–ն ֆրանսիական KNDS ընկերության հետ ռազմատեխնիկական գործակցության պայմանագիր է կնքել

ՊՆ–ն ֆրանսիական KNDS ընկերության հետ ռազմատեխնիկական գործակցության պայմանագիր է կնքել

10:26 AMT  06:26 GMT
ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Այն ստորագրվել է հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Նույն օրը Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ՀՀ զինված ուժերի համար զենք–զինամթերքի դիվերսիֆիկացման գործընթացը դրական առումով կարելի է անդառնալի համարել։ Խոսելով նոր գործընկերներից՝ նախարարն ասել է, որ խոսքն առաջին հերթին Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, բայց նաև կան այլ երկրներ։ Ավելի վաղ Le Figaro-ն գրել էր, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը
ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է
ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից
Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման
Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է
ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել
ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը Իրանական կողմն առաջին անգամ ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ
---