Ուշադրության կենտրոնում
ՀՀ–ն CAESAR թնդանոթներ կգնի Ֆրանսիայից․ Պայմանագիր կա

ՀՀ–ն CAESAR թնդանոթներ կգնի Ֆրանսիայից․ Պայմանագիր կա

12:10 AMT  08:10 GMT
Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ: Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Այդ մասին X-ի իր միկրոբոլոգում հայտնել է Լըկորնյուն։ «Մենք շարունակում ենք ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում։ Արդյունավետ հանդիպում ունեցանք իմ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ։ Նոր կարևոր փուլ է CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիրը»,–ասվում է գրառման մեջ։ Ըստ պաշտպանության նախարարության, հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը
Գալուզին․ Արևմուտքը ՀՀ իշխանություններին դրդել է սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին
Գալուզին․ Արևմուտքը ՀՀ իշխանություններին դրդել է սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին Ըստ նրա, «ՀԱՊԿ-ի ներուժի հզորացման աշխատանքները համակարգված առաջ են գնում՝ թողնելով հետևում Երևանին»
Փաշինյան․ Սահմանազատումը փորձում են ներկայացնել որպես աղետ, բայց գյուղերում հարցնում են՝ «հույս կա՞, որ մեր մոտ էլ կլինի»
Փաշինյան․ Սահմանազատումը փորձում են ներկայացնել որպես աղետ, բայց գյուղերում հարցնում են՝ «հույս կա՞, որ մեր մոտ էլ կլինի» Նա նշել է, որ ինքը, երբ ցույց է տվել սահմանին ինժեներական պատնեշները, տեսել է այդ մարդկանց ոգևորությունը
Վերման՝ Միրզոյանին․ ԱՄՆ-ն ուզում է ՀՀ-ի հետ ճանապարհային քարտեզ ունենալ առանցքային ոլորտներում առաջընթացի համար
Վերման՝ Միրզոյանին․ ԱՄՆ-ն ուզում է ՀՀ-ի հետ ճանապարհային քարտեզ ունենալ առանցքային ոլորտներում առաջընթացի համար Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան ապակենտրոնացված համագործակցության հարցեր
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը Իրանական կողմն առաջին անգամ ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ
---