Ուշադրության կենտրոնում
ՀՀ–ն CAESAR թնդանոթներ կգնի Ֆրանսիայից․ Պայմանագիր կա

ՀՀ–ն CAESAR թնդանոթներ կգնի Ֆրանսիայից․ Պայմանագիր կա

12:10 AMT  08:10 GMT
Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ: Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Այդ մասին X-ի իր միկրոբոլոգում հայտնել է Լըկորնյուն։ «Մենք շարունակում ենք ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում։ Արդյունավետ հանդիպում ունեցանք իմ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ։ Նոր կարևոր փուլ է CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիրը»,–ասվում է գրառման մեջ։ Ըստ պաշտպանության նախարարության, հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը
IPI․ ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն լրագրողների հանդեպ բռնության դեպքերը
IPI․ ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն լրագրողների հանդեպ բռնության դեպքերը Նշվում է, որ ՀՀ իշխանությունները պետք է անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովեն ԶԼՄ-ների աշխատակիցների համար
Մինասյան․ Տևական ժամանակ է՝ իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում է ՀՅԴ-ի վրա
Մինասյան․ Տևական ժամանակ է՝ իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում է ՀՅԴ-ի վրա Բաբայանն ասել է, որ մարդկանց առաջարկել են ասել, թե հավաքին մասնակցելու համար գումար է բաժանվել, որպեսզի իրենց ազատ արձակեն
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը Իրանական կողմն առաջին անգամ ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ
---