Ուշադրության կենտրոնում
ՀՀ–ն CAESAR թնդանոթներ կգնի Ֆրանսիայից․ Պայմանագիր կա

ՀՀ–ն CAESAR թնդանոթներ կգնի Ֆրանսիայից․ Պայմանագիր կա

12:10 AMT  08:10 GMT
Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ: Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Այդ մասին X-ի իր միկրոբոլոգում հայտնել է Լըկորնյուն։ «Մենք շարունակում ենք ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում։ Արդյունավետ հանդիպում ունեցանք իմ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ։ Նոր կարևոր փուլ է CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիրը»,–ասվում է գրառման մեջ։ Ըստ պաշտպանության նախարարության, հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը
ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է
ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից
Վիվա-ՄՏՍ. «Անհատական օգնական» ծրագրի շահառու է դարձել Արցախից տեղահանված 4 ընտանիք
Վիվա-ՄՏՍ. «Անհատական օգնական» ծրագրի շահառու է դարձել Արցախից տեղահանված 4 ընտանիք Ծրագիրն ընդլայնել է աշխարհագրությունը՝ ներառելով նաև բոլոր մարզերը
Վերման՝ Միրզոյանին․ ԱՄՆ-ն ուզում է ՀՀ-ի հետ ճանապարհային քարտեզ ունենալ առանցքային ոլորտներում առաջընթացի համար
Վերման՝ Միրզոյանին․ ԱՄՆ-ն ուզում է ՀՀ-ի հետ ճանապարհային քարտեզ ունենալ առանցքային ոլորտներում առաջընթացի համար Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան ապակենտրոնացված համագործակցության հարցեր
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը Իրանական կողմն առաջին անգամ ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ
---