Ուշադրության կենտրոնում
Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները

Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները

11:53 AMT  07:53 GMT
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, հունիսի 2–ին ներկայացնելով աղետի գոտում ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը, հայտարարել է, որ հանգանակությունների կարիք չկա, կառավարությունն ի զորու է լուծել մեր ազգաբնկաչության կարիքները։ Արամ Ղազարյանը նախ նշել է, որ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում միջպետական Մ6 ճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածում, որն ամբողջությամբ արդեն մաքրվել է: Ճանապարհի վնասված հատվածների վերականգնողական աշխատանքներ են ընթանում նաև «Թուֆենկյան» համալիրի մոտ և Ալավերդի համայնքում՝ դեպի գերեզմաններ տանող ճանապարհին, հայտնում է Արմենպրեսը։ «Բնական աղետից տուժած մեր մյուս յոթ բնակավայրերի համար կառուցվել է այլընտրանքային խճապատ ճանապարհ, որից կարող են օգտվել ամենագնացներն ու բեռնատարները: Այդ ճանապարհը հընթացս բարեկարգվում է, որպեսզի օր առաջ ավելի հասանելի լինի բնակիչների համար: Փրկարարների մասնակցությամբ մաքրման զգալի աշխատանքներ են կատարվել Քարկոփ գյուղում, Ալավերդու Թումանյան փողոցում և Սանահին կայարանին մերձակա հատվածում, որտեղից հանվել է հսկայածավալ տիղմ և աղբ: Քարկոփում բնակիչների հետ հանդիպել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը»,- ասել է Լոռու մարզպետը: Նա տեղեկացրել է նաև գույքագրման աշխատանքների ընթացքի մասին՝ հավելելով, որ վնասի ծավալները բավականին մեծ են, հետևաբար, գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել: «Պարոն Սանոսյանը, Ալավերդու համայնքապետն ու ես երեկ հանդիպել ենք նաև Շամլուխի և Ախթալայի բնակիչների հետ՝ ներկայացրել կատարվող և կատարված աշխատանքները: Բոլորի ցանկությունն էր օր առաջ անխափան օգտվել Ախթալայի վերականգնվող կամրջից: Աշխատողներին տրվել են հանձնարարականներ, որպեսզի սեղմ ժամկետում լուծվեն բնակիչների կողմից բարձրացված հարցերը: Պետական գերատեսչությունների համատեղ ջանքերով իրականացվում են զգալի աշխատանքներ, որոնց վերաբերյալ հանրությանը պարբերաբար ներկայացվում է ամփոփ տեղեկատվություն տեղեկատվական կենտրոնում կազմակերպվող ասուլիսների ընթացքում»,- ասել է Ղազարյանը: Անդրադառնալով երկաթուղու վերականգնման աշխատանքներին՝ մարզպետը նշել է, որ, հունիսի 2-ի դրությամբ, առկա է դրական պատկեր, և իր լավատեսությամբ հակադարձել նրանց, ովքեր կարծում են, թե երկաթուղու վնասված հատվածների ամբողջական վերականգնման համար կպահանջվի շատ երկար ժամանակ: «Աղետի հետևանքների ամբողջական վերացման համար կոնկրետ ժամկետներ այս պահին չեմ կարող նշել, սակայն օպերատիվ շտաբի քննարկումների ընթացքում ղեկավարի կողմից տրվում են հանձնարարականներ, որպեսզի օր առաջ, առավելագույնս սեղմ ժամկետներում իրականացվեն վերականգնողական բոլոր աշխատանքները: Կան խնդիրներ, որոնք տեսանելի չեն և ի հայտ են գալիս աշխատանքների ընթացքում, հետևաբար, դրանց լուծումը նույնպես որոշակի ժամանակ է պահանջում»,- պարզաբանել է մարզպետը: Ղազարյանի խոսքով՝ ջրհեղեղից տուժած բնակարանների մաքրման աշխատանքներում սեփականատերերին համայքապետարանն ու պատկան մարմիններն աջակցում են մարդկային ուժով և տեխնիկայով: «Այդուհանդերձ, բնակարաններ վերադառնալը դեռ վաղ է, մինչև դրանք լիովին չչորանան: Բնականաբար, պետք է լուծվեն ոչ միայն մաքրման, այլև կահավորման հետ կապված խնդիրները: Մենք պատրաստ ենք ցանկացած հարցով օգնել մեր հայրենակիցներին: Կառավարությունը մեզ հատկացրել է բավարար միջոցներ, որպեսզի ցանկացած խնդիր մեր ազգաբնակչության համար լինի լուծելի: Կրկին հորդորում եմ ոմանց չկազմակերպել ինչ-ինչ հանգանակություններ, կառավարությունն ի զորու է լուծել մեր ազգաբնկաչության կարիքները: Դրա համար կան բավարար ռեսուրսներ»,- եզրափակել է Լոռու մարզպետը: Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:
Բաքվում նեղվել են ԵՄ դիտողություններից․ Կոչ են անում «վերջ տալ Ադրբեջանի դեմ սադրանքներին»
Բաքվում նեղվել են ԵՄ դիտողություններից․ Կոչ են անում «վերջ տալ Ադրբեջանի դեմ սադրանքներին» Հաջիզադեն ասել է, թե Բաքուն ոչ ոքի «խորհուրդների ու ցուցումների կարիքը չունի»
Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել
Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը
«Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ
«Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել
Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը
Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ
ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել
ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել
---