Ուշադրության կենտրոնում
Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը

Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը

12:51 AMT  08:51 GMT
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն աջակցություն է հայտնել ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիաների իրավունքին և կոչ արել կառավարությանը զսպվածություն ցուցաբերել, հարգել իրենց անհամաձայնությունը հայտնելու մարդկանց հիմնարար իրավունքը: Այդ մասին ասվում է ինստիտուտի X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։ Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը խաղաղության դիմաց Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է: Նշվում է նաև, որ իշխանությունների այս որոշումը համաձայն չեն նաև խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները, որոնք փորձում են իմպիչմենտի գործընթաց սկսել վարչապետի դեմ։ «Լեմկինի ինստիտուտը ընդունում է այդ ճանապարհի երերուն լինելն ու այն վտանգը, որ այդ իրադարձությունները կարող են ներկայացնել Հայաստանի ինքնիշխանության համար, հատկապես 2023–ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի գրավման և հետագայում ամբողջ բնակչության՝ ավելի քան 100, 000 մարդու բռնի տեղահանման լույսի ներքո: Լեմկինի ինստիտուտը պաշտպանում է ցեղասպանության սպառնալիքի առջև կանգնած հայ ժողովրդի խաղաղ բողոքի և այլ քաղաքականություն պաշտպանելու իրավունքը։ Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի այլ երկրների կառավարություններին, ցուցաբերել զսպվածություն և հարգել իրենց անհամաձայնությունը հայտնելու մարդկանց հիմնարար իրավունքը», - ասվում է հայտարարության մեջ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Բաքվում նեղվել են ԵՄ դիտողություններից․ Կոչ են անում «վերջ տալ Ադրբեջանի դեմ սադրանքներին»
Բաքվում նեղվել են ԵՄ դիտողություններից․ Կոչ են անում «վերջ տալ Ադրբեջանի դեմ սադրանքներին» Հաջիզադեն ասել է, թե Բաքուն ոչ ոքի «խորհուրդների ու ցուցումների կարիքը չունի»
Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել
Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը
Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը
Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ
ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել
ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել
---