10:37 AMT
![](https://static.pn.am/images/sep_circle.gif)
06:37 GMT
Բեռլինում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Հայաստանը կմասնակցի արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ Վրաստանը համաժողովին կներկայանա վարչապետի, ԱԳ նախարարի, իսկ Ադրբեջանը՝ արտգործնախարարի մակարդակով։ Հունիսի 11-12-ը Բեռլինում անցկացվող միջազգային համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: Հունիսի 2–ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կապարետյանը ուկրաինական Բուչա էին այցելել։ Հայկական պատվիրակությունը դեղորայք էր նվիրաբերել Բուչայի բժշկական հաստատություններին։ Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ էին խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Բուչայի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ ՌԴ ԱԳՆ–ն այդ կապակցությամբ բողոքի նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ–ին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով հայկական պատվիրակության այցին Կիև և Բուչա, հայ խորհրդարանականներին կոչ էր արել Բուչայում զոհվածների ցուցակ փոխանցել։