Ուշադրության կենտրոնում
Բագրատ սրբազանը երթը տարել է դեպի ՄԻՊ գրասենյակ․ Օմբուդսմենը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել նրան

Բագրատ սրբազանը երթը տարել է դեպի ՄԻՊ գրասենյակ․ Օմբուդսմենը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել նրան

4 հունիսի
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները սբ Աննա եկեղեցու մոտից երթով հասել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը երթի մեկնարկին չէր հայտնել վերջնակետը։ Նա ասել էր, որ այցելելու են մի շատ կարևոր վայր, որտեղ հաշվետվություն են պահանջելու։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել Բագրատ սրբազանին, սակայն հայտնել է, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ և ինքը պատրաստ է առանց լրագրողների ընդունել նրան և մինչ 4 անձի։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Ավելի վաղ Բագրատ սրբազանը նշել էր, որ առնվազն 3 լրատվամիջոց պետք է ներկա լինի հանդիպմանը, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի, հակառակ դեպքում հանդիպումը չի կայանա։ «Իմ փորձառությունը դժբախտաբար ցույց է տվել, որ այն ինչ չի տեսաձայնագրվում, տարընկալումների տեղիք է տալիս, հետո մարդիկ սկսում են ասել, ես սա ասեցի, դու այն ասեցիր։ ՄԻՊ–ը բաց, թափանցիկ հաստատություն է, ինչումն է խնդիրը, որ լրագրողներ չպետք է լինեն։ Մենք դեռ չենք ասում, որ Մանասյանն արդեն այստեղ պետք է ներքևում լիներ, իր պաշտպանած քաղաքացիների ձայնը լսելու համար»,–ասել է Բագրատ սրբազանը։ Նա ընդգծել է, որ միտք չունեն Մանասյանին համոզելու, այլ նրա ներքև չիջնելը կամ լրագրողներին չընդունելը կընդունեն որպես դիրքորոշում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Իրանն ուզում է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ
Իրանն ուզում է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ Համապատասխան գրությունը ստացվել է մայիսի 27-ին
Էրդողան․ Անկարան ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը
Էրդողան․ Անկարան ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը Նա պատմական հնարավորություն է համարում խաղաղության պայմանագիրը, որի ստորագրումն ակնկալվում է
Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ  տնտեսության վրա
Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է
Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ
Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում
ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի
ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է
---