Ուշադրության կենտրոնում
ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին

ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին

17:13 AMT  13:13 GMT
Ազգային անվտանգության ծառայությունում տվյալներ չեն հայտնաբերվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի՝ Կրեմլի գործակալ լինելու մասին։ «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից, հայտնում է «Ազատությունը»։ Ավելի վաղ Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանն էր հայտարարել, թե Բագրատ արքեպիսկոպոսը ԿԳԲ գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից։ Տավուշի թեմն էլ պահանջել էր իրավապահներից կա՛մ քրեական պատասխանատվության կանչել Բագրատ սրբազանին, կա՛մ՝ լրագրողին՝ սուտ մատնության համար։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողներին ասել է, որ եթե իր գործակալ լինելու մասին զրպարտանքները ԱԱԾ-ն հերքել է, ուրեմն թող զրպարտողներին ձերբակալեն, հայտնում է Panorama.am–ը։ «Եթե իմ գործակալ լինելու մասին զրպարտանքները ԱԱԾ-ն հերքել է, ուրեմն թող այդ բոլոր զրպարտողներին պատասխանատվության ենթարկեն, ձերբակալեն։ Փաստաբանների հետ կխոսեմ։ Յուրաքանչյուրը, ով ասել է մենք կամ ես գործակալ եմ, պատասխան պետք է տան։ Թող կանգնեն ու հերթով պատասխան տան, բայց մենք իրավական ճանապարհով էլ ենք գնալու, խնդիր չկա։ Մեր երկրում անպատասխանատու խոսող չպետք է լինի։ Շնորհակալություն, որ անդրադարձել են, մեր գնահատանքը ԱԱԾ տնօրեն պարոն Աբազյանին և աշխատակազմին, որ անդրադարձել են»,–ասել է նա։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել
Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա
Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան
Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել
---