11:38 AMT
![](https://static.pn.am/images/sep_circle.gif)
07:38 GMT
Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածել իր «դիրքերի ուղղությամբ կրակի» մասին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, թե հայկական զինուժն իբր կրակ է բացել Վեդիի դիրքերից Նախիջևանի ուղղությամբ։ «Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները նշված ուղղությամբ պատասխան միջոցներ են կիրառել»,–ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Trend.az-ը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հերքել էր Ադրբեջանի նախորդ 3 ապատեղեկատվական հաղորդագրությունները, որոնք վերաբերում էին սահմանի նույն՝ Նախիջևանի հատվածին։ ԵՄ դիտորդական առաքելությունը ևս արձագանքել էր Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը՝ նշելով, որ սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել։