Ուշադրության կենտրոնում
ՌԴ ԱԳ փոխնախարար․ ՀՀ–ի անցումն ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի «հովանոցի տակ» կփլուզի ՌԴ հետ միասնական պաշտպանական տարածքը

ՌԴ ԱԳ փոխնախարար․ ՀՀ–ի անցումն ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի «հովանոցի տակ» կփլուզի ՌԴ հետ միասնական պաշտպանական տարածքը

14:00 AMT  10:00 GMT
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանի անցումն ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի «հովանոցի տակ» կփլուզի ՌԴ հետ, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում, միասնական պաշտպանական տարածքը։ «Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա տարալուծումը և անցումը ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի «թղթե հովանոցի» տակ ուղղակի անհնարին կդարձնեն ՌԴ հետ միասնական պաշտպանական տարածքի պահպանումը, նաև ՀԱՊԿ շրջանակում»,–ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նա հավելել է, որ ՌԴ–ն միշտ պատրաստ է քննարկել Երևանին մտահոգող հարցերը։ «ՌԴ–ն իր կողմից բազմիցս և տարբեր մակարդակներով հստակ արտահայտել է իր պատրաստակամությունը՝ Երևանին մտահոգող հարցերը քննարկելու վերաբերյալ»,–ասել է Գալուզինը։ Արարատ Միրզոյանը հունիսի 12–ին ԱԺ–ում հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ–ից։ Փաշինյանը նույն օրը խորհրդարանում ակնարկել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից՝ ասելով, թե նախկին իշխանությունները մտել էին «փուչիկ դաշինք», իսկ հետո պարզվել է, որ այն ոչ թե պաշտպանում է Հայաստանը, այլ պատերազմ է պլանավորում է Հայաստանի դեմ։ «Վարչապետն ասել է, որ մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք, մենք կորոշենք, բայց հետ չենք գնա՝ ոչ պակաս, ոչ էլ ավելի։ Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է՝ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է»,- ասել էր Միրզոյանը։
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը
IDRW․ ՀՀ–ն քննարկում է հնդկա-իսրայելական MR-SAM հրթիռների և Akash-NG ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հնարավորությունը
IDRW․ ՀՀ–ն քննարկում է հնդկա-իսրայելական MR-SAM հրթիռների և Akash-NG ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հնարավորությունը Հայաստանն արդեն ձեռք է բերել Akash 1S հակաօդային պաշտպանության համակարգը
Տեղի համայնքապետ. Այն տեղերում, որտեղ ՀՀ և Ադրբեջանի սահմանը հայտնի է, փշալարեր են անցկացվում
Տեղի համայնքապետ. Այն տեղերում, որտեղ ՀՀ և Ադրբեջանի սահմանը հայտնի է, փշալարեր են անցկացվում Սահմանի այն հատվածներում, որտեղ կան շեղումներ, այդտեղ փշալարեր չեն անցկացվում
Փաշինյանն ու Վերման քննարկել են սահմանազատման գործընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև
Փաշինյանն ու Վերման քննարկել են սահմանազատման գործընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումնը
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը Իրանական կողմն առաջին անգամ ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ
---