6 մայիսի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Փաշինյանը մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու Պուտինի երդմնակալությանը՝ Սիմոնյանը պատասխանել է. «Ոչ»: Միևնույն ժամանակ նա ասել է, որ ՀՀ–ն, իր կարծիքով, որպես նախագահող պետք է մասնակցի ԵԱՏՄ նիստին, որը կայանալու է մայիսի 8-ին։ 2023–ի հունվարին Փաշինյանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը: Վերջին շրջանում Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին և փաստացի սառեցրել է անդամակցությունը, քանի որ ՀԱՊԿ–ը չի կատարել իր պարտավորությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են: Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը ՀՀ պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել: