Ուշադրության կենտրոնում
Հրազդանում և Ջերմուկում ձյուն է, Գորիսում՝ մառախուղ․ Դիլիջանի ոլորանները և Լարսը փակ են բեռնատարների համար

Հրազդանում և Ջերմուկում ձյուն է, Գորիսում՝ մառախուղ․ Դիլիջանի ոլորանները և Լարսը փակ են բեռնատարների համար

10:33 AMT  06:33 GMT
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք և ցածր տեսանելիություն) և Սպիտակ-Դիլիջան ճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում), իսկ Բերդ-Ճամբարակ ճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտայի միջեցների համար: Լոռու, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում , Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Գորայք-Սիսիան, Գորիս-Լծեն ճանապարհներին, Հրազդանի, Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն: Գորիս քաղաքում և «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատար մեքենաների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Միքայել Վարդանյանի 117 մլն դրամ աջակցությամբ Մասիսում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը
Միքայել Վարդանյանի 117 մլն դրամ աջակցությամբ Մասիսում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Վարդանյանը համայնքին է նվիրել է աղբատար մեքենա, սանմաքրման մեքենա, աղբամաններ և բեռնատար
Փաշինյան. Սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ՝ այն  կարող ենք սկսել Բաղանիսից Բերքաբեր հատվածում
Փաշինյան. Սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ՝ այն կարող ենք սկսել Բաղանիսից Բերքաբեր հատվածում Վարչապետը ներկաներին ցույց է տվել Հայաստանի ուրվագիծը և նշել, որ այն մեր իմացած Հայաստանի Հանրապետությունն է
ID Bank-ը զգուշացնում է զեղծարարների մասին
ID Bank-ը զգուշացնում է զեղծարարների մասին Ներկայանում են որպես բանկի աշխատակից, անհանգստացած ձայնով ասում, որ քարտից ինչ-որ մեկը փորձում է գումար հափշտակել
---