Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին

Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին

13:53 AMT  09:53 GMT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը քննարկվելու է մայիսի 10-ին՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։ Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում, մինչդեռ Երևանը պնդում է, թե Ադրբեջանը համաձայն է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատումն անցկացնել։ «Այս հարցն այն օրակարգերից մեկն է, որ պետք է քննարկվի առաջիկայում Ալմաթիում։ Ալմաթիի հռչակագիրը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք ընդունված է Հյաաստանի և Ադրբեջանի կողմից և դա անշրջելի իրողություն է, որովհետև դա արձանագրված է երկու երկրների կողմից բարձր մակարդակով»,–ասել է Փաշինյանը։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10-ին։
ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել
ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել
Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ
ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և  ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով
ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները
Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ
Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը
Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր
Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց
---