Ուշադրության կենտրոնում
Պեսկով․Պուտինն ու Փաշինյանը կկարողանան անձամբ քննարկել ՀՀ-ից ռուս սահմանապահների հեռացումը

Պեսկով․Պուտինն ու Փաշինյանը կկարողանան անձամբ քննարկել ՀՀ-ից ռուս սահմանապահների հեռացումը

22 ապրիլի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր ակտուալ հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալու հարցը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Հարցին, թե արդյոք չկա մտահոգություն, որ Երևանը կպահանջի դուրս բերել ռուսական 102–րդ ռազմակայանը՝ Պեսկովն ասել է, որ այդ առումով որևէ ազդանշան չի եղել, գրում է ՏԱՍՍ–ը։ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինը և վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այդ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ հրատապ հարցեր»,- ասել է Պեսկովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանավանում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ապրիլի 19–ի պայմանավորվածություններից հետո ռուսական հենակետերը Տավուշից դուրս բերելու հարց կդրվի, թե ոչ, հայտարարել է, որ ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից։ ՌԴ սահմանապահները 2021 թվականի օգոստոսին են տեղակայվել սահմանամերձ Ոսկեպար համայնքում։
ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ
ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին
Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Քարին տակը
Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Քարին տակը Քարին տակ գյուղը գտնվում է Շուշիի հարավային ուղղահայաց ժայռերի ներքևում
Քաղաքացիներին թույլ են տվել մտնել Ոսկեպարի եկեղեցի․ Առավոտից հարակից տարածքում ականազերծում էր
Քաղաքացիներին թույլ են տվել մտնել Ոսկեպարի եկեղեցի․ Առավոտից հարակից տարածքում ականազերծում էր Լարված իրավիճակ էր՝ մարդիկ հորդորում էին չականազերծել, քանի որ այն թշնամու դիվերսիոն խմբերի ներթափանցումը կանխարգելելու նպատակ ունի
Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան
Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից
---