Ուշադրության կենտրոնում
Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները

Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները

11:54 AMT  07:54 GMT
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» միջազգային համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ, հաշվի առնելով ներկա մարտահրավերները, կա անհրաժեշտություն նոր շունչ հաղորդելու միջազգային իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագրի մշակման գործընթացին, որը կարգելի խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները: Նա նշել է, որ, որպես չտարածման ջատագով, Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին և այլ համապատասխան միջազգային փաստաթղթերին և հավատարիմ է ԱԷՄԳ երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրություններին: «Վերջին տասնամյակում մեր գլոբալ միջավայրը կրել է զգալի փոփոխություններ՝ արձանագրելով արագ փոխակերպումներ և աննախադեպ մարտահրավերներ՝ ներառյալ այնպիսիք, որոնք բխում են տեխնոլոգիաների զարգացումից: Շատ կարևոր է, որ մեր ազգային միջուկային անվտանգության համակարգը կարողանա հարմարվել և դիմակայել նոր առաջացող սպառնալիքներին: Ընդգրկուն երկխոսության խթանումը, տեղեկատվության փոխանակումը և լավագույն փորձի կիրառումը կարևոր են սպառնալիքների արդյունավետ նույնականացման և կառավարման համար: ԱԷՄԳ կենտոնական դերակատարությամբ՝ գործընկերների հետ միջազգային համագործակցությունը էական դերակատարություն է ունեցել միջուկային անվտանգության և ապահովության բնագավառում մեր կարողությունների ամրապնդման գործում: Հայկական ատոմակայանը տարիների ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր միջուկային անվտանգության մակարդակը բարձրացնելու համար՝ ԱԷՄԳ առաջարկություններին համապատասխան: Այս բարելավումները՝ ատոմակայանի լայնամասշտաբ արդիականացումը և սարքավորումներով վերահագեցումը, ատոմային էներգիայի նկատմամբ ձևավորել են հավելյալ հանրային վստահություն: Առաջնորդվելով ազգային առաջնահերթություններով և ածխածնի զրոյական արտանետման գլոբալ նպատակներին հասնելու գործում միջուկային էներգիայի առանցքային կարևորությամբ, ինչպես նաև ելնելով ԱԷԿ-ի շահագործման ընթացքում ապահովության և անվտանգության բարձր չափանիշների պահպանման կարևորությունից՝ Հայաստանը որոշել է երկարաձգել ներկայիս էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը՝ նոր հզորության սահուն անցման վերջնական նպատակով: Հայաստանն իր Ազգային գործողությունների ծրագրով լիարժեքորեն հետևում է միջազգային պարտավորություններին, որոնք սահմանված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևով: Մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի ապահովվի խիստ սահմանային վերահսկողություն՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգությունը կանխելու համար: Միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանի բոլոր սահմանային անցակետերը շարունակաբար արդիականացվում և թարմացվում են»,–ասել է նա։ Միրզոյանը հավելել է, որ, վկայակոչելով ԱԷՄԳ Գլխավոր համաժողովի բանաձևերը և որոշումները, Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա հարձակումը կամ հարձակման վտանգը համարվում է ՄԱԿ-ի Կանոնադրության, Միջազգային իրավունքի և Գործակալության կանոնադրության խախտում: Նշվում է, որ Հայաստանի դիրքորոշումն այս պարագայում սկզբունքային է, բայց նաև բխում է անցյալի փորձից՝ հաշվի առնելով ՀՀ ատոմակայանի դեմ անթաքույց սպառնալիքները: «Խաղաղ միջուկային օբյեկտների անձեռնմխելությունը և անվտանգությունը պետք է անառարկելիորեն պահպանվի նաև զինված հակամարտությունների ժամանակ: Այս առումով Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը, որոնք առաջ է քաշել Գլխավոր քարտուղարը՝ որպես խաղաղ միջուկային օբյեկտների անվտանգության պահպանման նվազագույն պայման: Այս լույսի ներքո Հայաստանը բարձր է գնահատում Գլխավոր քարտուղարի և ԱԷՄԳ-ի անձնակազմի նվիրված և շարունակական ջանքերը։ Մեր նպատակն է ստեղծել միջազգային ընկալում, առ այն, որ կա անհրաժեշտություն նոր շունչ հաղորդելու միջազգային իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագրի մշակման գործընթացին, որը կարգելի խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները: Եզրափակելով՝ կցանկանայի վերահաստատել մեր անսասան նվիրվածությունը համաշխարհային միջուկային անվտանգության ամրապնդման ընդհանուր նպատակներին, միջուկային զենքի չտարածմանը և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը: Թող այս համաժողովը ծառայի որպես նորացված համագործակցության և նորարարության խթան՝ մղելով մեզ դեպի ավելի ապահով և անվտանգ ապագա»,–ասել է ՀՀ ԱԳ նախարարը։ : Համաժողովին մասնակցում են ներկայացուցիչներ ավելի քան 130 երկրից։ Համաժողովի մեկնարկին մեկ րոպե լռությամբ մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել նախօրեին ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և մյուս պաշտոնատար անձանց, ուղղեկցող անձնակազմի հիշատակին։ Համաժողովի աշխատանքները նպաստում են միջուկային անվտանգության հարցերի լայն շրջանակի, ներառյալ առկա մարտահրավերների և դրանց միտումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ոլորտում առաջնահերթությունների վերանայմանը, հրատապ ուշադրության կարիք ունեցող ուղղությունների հասցեագրմանը։ Համաժողովի արդյունքները հիմք կծառայեն ԱԷՄԳ 2026-2029թթ. միջուկային անվտանգության ծրագրի մշակման համար:
Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին
Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ
Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է ‌Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս
ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին
ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով
---