Ուշադրության կենտրոնում
Կիրանցում 3 սյուն է դրվել, որոնց մոտ զինված ու դիմակավորված սահմանապահներ են

Կիրանցում 3 սյուն է դրվել, որոնց մոտ զինված ու դիմակավորված սահմանապահներ են

20 մայիսի
Կիրանցում 3 սյուն է տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Գյուղացիներն ասել են, որ սյուները գիշերն են դրվել: Այս պահին պարզ չէ՝ դրանք սահմանային են, թե ուղղորդող, հայտնում է «Ազատությանը», որին հաջողվել է այլընտրանքային ճանապարհով, սարերի միջով հասնել գյուղ։ Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 19–ին հայտնել էր, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ԱԱԾ-ն չի մանրամասնել: Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման: Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։
Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին
Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։
Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է ‌Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս
Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են
Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել
---