Ուշադրության կենտրոնում
Օ'Բրայենը  կժամանի ՀՀ՝ քննարկելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մշակման ընթացքը

Օ'Բրայենը կժամանի ՀՀ՝ քննարկելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մշակման ընթացքը

11:33 AMT  07:33 GMT
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հունիսի 10-ին կժամանի Հայաստան՝ քննարկելու ՀՀ ղեկավարության հետ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման առաջընթացին, ներառյալ՝ Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ Ամերիկացի պաշտոնյայի այցը եռօրյա, նա Հայաստանում կլինի մինչև հունիսի 12–ը։ Ջեյմս Օ'Բրայենը կմասնակցի հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում կայանալիք նիստին՝ «գնահատելու համար երկկողմ հարաբերությունների խորացման գործում ձեռք բերված զգալի առաջընթացը և քննարկելու հետագա քայլերը»: Նա նաև կհանդիպի գործարար շրջանակների հետ: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հաստատել էր, որ Բաքուն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի պատասխանը։ Նա ասել է, որ դրական դինամիկա է նկատվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։Հ ԱԳՆ–ն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունիսի 6-ի ելույթին, հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։
Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ
Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային
ՀՀ-ն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ
ՀՀ-ն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ Հատկացված երկու թափուր տեղի համար ներկայացված էին երեք երկրի թեկնածուներ
Հայաստանը հաղթել է Ղազախստանի ֆուտբոլի հավաքականին
Հայաստանը հաղթել է Ղազախստանի ֆուտբոլի հավաքականին Պետրակովը իր գոհունակությունն է հայտնել ամբողջ թիմի լավ աշխատանքի կապակցությամբ
Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է
Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր
Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում
---