1 հունիսի 2015 - 15:13 AMT
Պաշտոնապես հայտնի է Windows 10-ի թողարկման օրը

Ամերիկյան Microsoft կորպորացիան վերջապես որոշել է հայտարարել Windows 10 նոր օպերացիոն համակարգի թողարկման ճշգրիտ օրը: Ընկերության օպերացիոն համակարգերի գծով փոխնախագահ Թերի Մայերսոնը գրել է ընկերության բլոգում, որ նոր օպերացիոն համակարգը թողարկվելու է հուլիսի 29-ին:

Հունիսի 1-ին Microsoft-ը սկսում է թարմացված տարբերակի հայտերի ընդունումը «Ստանալ Windows 10» պատուհանի միջոցով` այն բացվում է իրազեկումների բաժնում:

Մայերսոնը արդեն նշել է, որ թողարկման ամսաթվի մասին կարելի է տեղեկանալ Cortana ձայնային օգնականի միջոցով: Օպերացիոն համակարգի բաց թեստավորման ընթացքում, որն անցնում էր ընթացիկ տարվա հունվարից, մոտ 4 մլն մարդ է Windows 10 ներբեռնել: Հունվարին տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ընկերությունը խոստացավ, որ Windows 10 թարմացումն անվճար հասանելի կլինի Windows 7 և Windows 8.1 լիցենզիոն տարբերակների օգտատերերին թողարկման պահից 1 տարվա ընթացքում:

Նոր օպերացիոն համակարգը կարող է աշխատել սմարթֆոններում, պլանշետներում, սեղանի համակարգիչներում, ընկերությունների համար նախատեսված Surface Hub 84-դյույմանոց թաչսքրինում, Surface Hub համալրված իրականության ակնոցներում: Ընդ որում էկրանի որոշակի չափի համար հավելվածը Windows 10-ում կաշխատի նաև այլ չափի դիսփլեյով սարքում: Նոր տարբերակն ունի նոր Edge բրաուզեր, ստանդարտ հավելվածներ, Cortana օգնական և այլ թարմացումներ:

Windows 10 (Windows 9 անվանումով տարբերակ չի պատրաստվել) օպերացիոն համակարգի տեխնիկական ցուցադրական տարբերակը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 1-ին: Օպերացիոն համակարգում տեղ են գտել ընկերության բոլոր ժամանակների օպերացիոն համակարգերի լավագույն և սիրված ֆունկցիաներն ու դիզայնի մասնիկները, ինչպես օրինակ Start Menu-ն, որը այս տարբերակում առաջարկում է կատարել ընտրություն ավանդական և նոր տարբերակների միջև: Ընկերության նպատակն է օպերացիոն համակարգը հասանելի դարձնել անհատական համակարգիչների, պլանշետների, բջջային հեռախոսների համար։ Սա նշանակում է, որ ծրագրավորողները ստեծելով ծրագիր համակարգչի համար, այլևս ստիպված չեն լինի ստեղծել նույն ծրագիրը այլ սարքերի համար։ Բոլոր սարքերը կստանան նույն ծրագիրը:

Ընթերցեք նաև. Microsoft-ը ներկայացրել է Windows 10-ի նորացված դիզայնն ու պատկերանշանները