«Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 12-ին Երևանի փողոցներում հեծանվային մարաթոն է անցկացվել: Դրան մոտ 500 հեծանվորդ է մասնակցել, որի մեկնարկը տրվել է Հրազդան մարզադաշտի կայանատեղից, որտեղից հեծանվորդները շարժվել են դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ և վերադարձել սկզբնակետին: Ծրագրի նպատակն է Հայաստանում առողջ ապրելակերպի տարածումը:
Այն մասնկիցներին, որոնք հեծանիվներ չեն ունեցել, կազմակերպիչները փոխադրամիջոցն իրենք են տրամադրել:Մարաթոնը շարունակվել է մեծ սպորտային փառատոնով, որի ընթացքում բացօթյա ֆիթնեսի դասեր են անցկացվել, ինչպես նաև հաղթական գավաթների համար վոլեյբոլի և ուսանողական սթրիթբոլի մրցումների եզրափակիչ փուլ անցած թիմերի խաղեր:











Կարդացեք նաև՝«Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագիրը եզրափակել են սպորտային փառատոնն ու հեծանվային մարաթոնը