43  17.10.15 - «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի շրջանակներում անցկացվող Հեծանվային մարաթոնը
54  17.10.15 - «Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագրի շրջանակում անցկացվող հեծանվային BMX շոուն և Lelocity բենդի համերգը

«Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագիրը եզրափակել են սպորտային փառատոնն ու հեծանվային մարաթոնը

«Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագիրը եզրափակել են սպորտային փառատոնն ու հեծանվային մարաթոնը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 6-ից մեկնարկած «Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագրի նպատակն էր մոտիվացնել մարդկանց ակտիվ կենսակերպ վարել և հետևել հավասարակշռված սննդակարգին: Ծրագիրը դրական արձագանք ստացավ հասարակության շրջանում՝ ընդգրկելով մոտ 2,650 մասնակցի ՀՀ 28 տարբեր քաղաքից: Ընթացքում ֆեյսբուքյան Be active, live healthy էջի հետևորդների թիվը հասավ 9.000-ի, երկու ամսվա մեջ էջում ակտիվ պահելով սոցցանցի ավելի քան 64,000 օգտատիրոջ:

Կազմակերպիչներն են «Կոկա-Կոլա»-ն, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Գլոբալ Շեյփերս Երևան-ը և «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալությունը:

Ծրագրի ընթացքում կազմակերպվեցին Workout Fest փառատոնը, լողափնյա վոլեյբոլի մրցումներ, հեծանվային դասընթացներ, բացօթյա ֆիթնես և սթրիթբոլի ուսանողական մրցումներ: Միջոցառումներին զուգահեռ պատրաստվեցին հատուկ տեսանյութեր, որոնցում սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը ծանոթացնում էր ճիշտ սննդակարգի կանոններին, իսկ «Սթրիթ Վորքաութ ընդ Սթրիթլիֆթինգ» ֆեդերացիայի համահիմնադիր Արթուր Հարությունյանը վարժություններ սովորեցնում, որոնք օգնում են մնալ լավ մարզավիճակում:

Տեսանյութերը հասանելի են YouTube-ում և ֆեյսբուքում ծրագրի պաշտոնական էջերում:

Բոլոր միջոցառումներն ինտերակտիվ էին, մասնակիցները տեղում ներգրավում էին իրենց ընկերներին հատուկ գրության ու լուսանկարի միջոցով, որը տեղադրվում էր նրենց ֆեյսբուքյան էջերում #beActiveliveHealthy հաշթեգով: Այս գաղափարին միացան նաև հայտնիները՝ նկարելով ու սելֆի տեսանյութեր տեղադրելով, որոնցում կիսվում էին իրենց առողջ ապրելակերպի բանաձևով:

«Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագիրը 2015-ին եզրափակվեց այսօր՝ հոկտեմբերի 17-ին, սպորտային փառատոնով և հեծանվային մարաթոնով: Մոտ 500 հեծանվորդ, որոնք նախապես գրանցվել էին առցանց համակարգով, առավոտյան մեկնարկեցին և ավարտեցին հեծանվային մարաթոնը Հրազդան մարզահամալիրին հարակից տարածքում: Ազատության հրապարակում Սպորտային փառատոն անցկացվեց, որում ներառված էին բացօթյա ֆիթնեսի դասեր, ինչպես նաև հաղթական գավաթների համար վոլեյբոլի և ուսանողական սթրիթբոլի մրցումների եզրափակիչ փուլ անցած թիմերի խաղեր:

Միջոցառման շրջանակում էին Սթրիթ Վորքաութ ընդ Սթրիթլիֆթինգ ֆեդերացիայի և Հայաստանի պարկուրի և ֆրիրանինգի ֆեդերացիայի մարզիկների ելույթները: Օրվա հատուկ հյուրերն են Պավել Ռոմանովը, Տիմուր Կալիմուլինը և Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Մաքսիմ Չուպրինան, ովքեր հեծանվային BMX շոու են պատրաստել: Միջոցառման ավարտին տեղի կունենա Lelocity բենդի կենդանի հնչողությամբ համերգը:

«Կոկա-Կոլա Հելենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի նորանշանակ գլխավոր տնօրեն Սայորա Այուպովան նշել է, որ «Կոկա-Կոլա»-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության իրականացման ընթացքում հասարակության ակտիվ կենսակերպը մշտապես առաջնային է համարել և նման ծրագրերի միջոցով աշխատում է նպաստել դրա տարածմանը Հայաստանում:

Ծրագրի աջակիցն է Երևանի քաղաքապետարանը, գործընկերները՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան և «Սթրիթ վորքաութ»-ի հայկական ֆեդերացիան:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---