29 նոյեմբերի 2006 - 15:36 AMT
Թուրքական մամուլը դեմ է թուրքական ՔՕ 301-րդ հոդվածին
Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը շատ սխալ է եւ այն պետք է փոփոխության ենթարկվի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «The New Anatolian» գործակալության քաղաքական մեկնաբան Նուրսուն Էրելը: Նրա խոսքերով, թուրքական մամուլը հիմնականում դեմ է այդ հոդվածին եւ ցանկանում է հասնել եթե ոչ նրա վերացմանը, ապա գոնե փոփոխությանը «ազգային արժանապատվության ոտնահարման» մասում: «Ներկայումս կառավարությունը շատ ծանր կացության մեջ է գտնվում` նրա վրա ճնշում են գործադրում մամուլը, Եվրամիությունը, պահանջելով ուղղումներ կատարել կամ չեղյալ հայտարարել ՔՕ որոշ դրույթներ: Ես հուսով եմ, որ մենք կհասնենք մեր ուզածին: Առանց այդ հոդվածի փոփոխման լուրջ բաների մասին գրել Թուրքիայում ուղղակի անհնար է: Հիմնականում դա վերաբերում է Հայոց ցեղասպանությանը»,-ընդգծել է «The New Anatolian» գործակալության քաղաքական մեկնաբանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ