Թուրքիայի կողմից խոցված ռուսական ռազմական օդանավի «սև արկղերը» չափից դուրս վնասված են վերծանելու համար: Այս մասին հայտնում են ռուսական իշխանությունները:
Նշվում է, որ շատ ժամանակ կպահանջվի դրանցից տեղեկություն ստանալու համար հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով:
Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:
Կարդացեք նաև՝ Մեդվեդև. Սու-24-ը խոցելով` Թուրքիան պատերազմի առիթ է տվել