Մեդվեդև. Սու-24-ը խոցելով` Թուրքիան պատերազմի առիթ է տվել

Մեդվեդև.  Սու-24-ը խոցելով` Թուրքիան պատերազմի առիթ է տվել

PanARMENIAN.Net - Ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելով՝ Թուրքիան պատերազմի առիթ է տվել: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Նա անդրադարձել է նաև Եգիպտոսի ու Թուրքիայի հանգստավայրերը ռուսների համար փակելու անհրաժեշտությանը` նշելով, որ դրանում ոչ մի լավ բան չկա:

«Դա ոչ թե ՌԴ իշխանությունների դավերն է, այլ քաղաքացիների անվտանգության հարցը»,-ասել է Մեդվեդևը, ՌԻԱ Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով:

Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից:

2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը կարող է պատասխան պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ անհրաժեշտության դեպքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---