25 հունվարի 2016 - 11:53 AMT
ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Լանջառ-Լուսաշող, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Ձորագետ-Դսեղ, Երևան-Մեղրի (168-220 կմ), Ֆանտան-Ջրաբեր, Հրազդան-Հանքավան, Շիրակի մարզի, ինչպես նաև Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում և Արագած գյուղում, Արմավիրի մարզի Արմավիր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ, Մարտունի քաղաքներում, Վայոց Ձորի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզում և Ջերմուկ-Սարավան ավտոճանապարհին բուք է: Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

ՀՀ ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով: Նաև ոստիկանությունը կոչ է անում տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն,Երևանում հունվարի 23-ի երեկոյան ժամերից սկսված ձյան տեսքով տեղումները կշարունակվեն մինչև հունվարի 26-ի ցերեկը: Առաջիկա օրերին սպասվում է նաև ջերմաստիճանի կտրուկ նվազում մինչև -17 աստիճան:

Կարդացեք նաև՝ Քաղաքապետարանը արտակարգ ռեժիմով է աշխատելու՝ սպասվող ձյան պատճառով