23 մարտի 2016 - 12:13 AMT
HIVE հիմնադրամն օգնում է հայկական ստարտափերին հասնել Սիլիկոնյան հովիտ

Հովնանյան հիմնադրամի HIVE ծրագիրը հայտարարել է հայկական սկսնակ ընկերություններին աջակցելու հերթական փուլի մասին:

«HIVE-ը ներդրումներ կանի և կաջակցի հավակնոտ հայ ձեռնարկատերերին, որոնք գլոբալ ընկերություններ են ստեղծում»,-ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Հիմնադրամը համագործակցում է տարբեր սկսնակ ընկերությունների հետ` աջակցելով նրանց տարբեր ոլորտներում հաջողության հասնելու գործում: Ստարտափերի կեսից ավելին հայկական ծագում ունի, իսկ դրանք ներկայացնող ձեռնարկությունները գործում են Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, ԱՄԷ-ում և այլուր:

Հիմնադրամի նպատակն է խթանել գլոբալ հայկական տեխնիկական էկոհամակարգը` ներդրումներ կատարելով հայերի կողմից հիմնած ընկերություններում, կամ ընկերություններում, որոնք վարձում են տաղանդավոր մասնագետների Հայաստանում: Հիմնադրամը նաև ապահովում է ընկերություններին ֆինանսավորմամբ, օպերատիվ ղեկավարմամբ և խորհրդատվական ցանցի հետ կապով:

Նախածգերի թվում, որոնց հետ աշխատել է հիմնադրամը, կարելի է նշել սոցիալական զարթուցիչ Wakie-ը, կոդերների համար խաղային CodeFights հավելվածը, նորությունների News Deeplyսկսնակ ընկերությունը, Discotech-ը և այլ հաջող ստարտափեր:

Ընթերցեք նաև. Հայերի ստեղծած խաղն օգնում է Uber-ին ծրագրավորողներ գտնել