Հայերի ստեղծած խաղն օգնում է Uber-ին ծրագրավորողներ գտնել

Հայերի ստեղծած խաղն օգնում է Uber-ին ծրագրավորողներ գտնել

PanARMENIAN.Net - Uber-ը ծրագրավորողներ գտնելու ու վարձելու համար օգտվում է CodeFights խաղի հնարավորություններից` մի հարթակի, որը միավորում է բարդ խաղային «մարտերում» ծրագրային ապահովմամբ զբաղվող ինժեներների և կոդավորման փորձագետների ամբողջ աշխահից:

Ինչպես գրում է Forbes-ը, ընկերությունը ստեղծել է UberBot բրենդավորված խաղը, որը մարտահրավեր է խաղացողների համար` առաջարկելով լուծել Uber ընկերության ինժեներների թիմի առջև ծառացած խնդիրները: UberBot-ի յուրաքանչյուր առաջադրանք բաղկացած է համապատասխան ծածկագիր գրելուց և գոյություն ունեցող ծածկագրի վերլուծությունից` առկա սխալները հայտնաբերելու նպատակով: Մասնակիցները պետք է 10 րոպեի ընթացքում 3-5 առաջադրանք կատարեն:

CodeFights ստարտափը ստեղծել են Տիգրան Սլոյանը (ընկերության գլխավոր տնօրեն), Արամ Շատախցյանը (տեխնիկական տնօրեն), Ֆելիքս Դեսրոչեսը (ծրագրավորող): Տեխնիկական ընկերություններն օգտագործում են խաղը լավ ծրագրավորողների գտնելու համար, իսկ ծրագրավորողները` նոր հմտություններ յուրացնելու նպատակով: Խոշոր ընկերություններն ամսական հազարավոր ռեզյումեներ են ստանում, որոնց վրա հիմնվելով դժվար է ճիշտ ընտրություն կատարել: Իսկ խաղը թույլ է տալիս հասկանալ, թե որակավորման ինչ մակարդակ ունի պոտենցիալ աշխատակիցը: CodeFights-ը նաև թույլ է տալիս ծրագրավորողներին խնդիրներ լուծել ծրագրավորման տարբեր ոլորտներից և բարձրացնել հմտությունների մակարդակը` ժամանակն անիմաստ ծախսելու փոխարեն խաղը նոր հմտությունների տիրապետելու հնարավորություն է տալիս` հղկելով ծրագրավորման և մաթեմատիկական ունակություններն այլ օգտատերերի հետ «մարտերում»:

Uber-ը ալգորիթմեր մշակելու համար ծրագրավորողների կարիք ունի, որոնք թույլ են տալիս վարորդներին օպտիմալ տարբերակներ գտնել համատեղ ուղևորությունների կամ փոխանակման տարբերակների համար: «Վարորդը ուղևոր է վերցնում և մինչև 5 հարցում կարող է ստանալ ուղևորության ընթացքում: Ի՞նչ իմանա, թե ում է պետք տեղափոխել: Սա Uber-ի յուրօրինակ մարտահրավերն է ծրագրավորողների համար: CodeFights ստարտափը թույլ է տալիս նրանց, ով ցանկանում է աշխատել Uber-ի համար, հասկանալ թե որքանով իրենք կարող են հաղթահարել այդ խնդիրները»,-գրում է պարբերականը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---