Ստեփանակերտի Ազատամարտիկների միության շենքում տեղի ունեցավ ԼՂ Պաշտպանության բանակի ու Ադրբեջանի զինուժի բախումների ժամանակ 2 ուղղաթիռ և 5 տանկ խոցած զինծառայողների պարգևատրման արարողությունը:
Երեք զինծառայողներ պարգևատրվել են մեքենաներով, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Արարողությանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, այլ զինծառայողներ:
ԼՂՀ վարչապետ Արամ Հարությսունյանը իր խոսքում նշեց, որ հայ ազգը հպարտանում է զինվորներով, ովքեր ապացուցեցին, որ Հայաստանը հավերժ է, և Արցախը լինելու է հայկական:
Ապրիլի լույս 2-ի գիշերվանից ԼՂ ՊԲ ու Ադրբեջանի ստորաբաժանումների միջև սկիզբ առած լայնամասշտաբ բախումներում, բացի մարդկային կորուստներից, հայկական կողմը ոչնչացրել է մեծաքանակ ադրբեջանական ռազմական տեխնիկա: Խոցվել է 20-ից ավելի տանկ, 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ոչնչացվել է ինժեներական տեխնիկա, «Գրադ» համազարկային կրակի կայաններ, ավտոմեքենաներ և այլ զինտեխնիկա:
Կարդացեք նաև Հայկական կողմը հրապարակել է առգրավված ադրբեջանական «Ուրալի» կադրերը