2016-ի ապրիլի 24-ին Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնը կրկին հայաշատ էր: Տարբեր քաղաքներից Վարշավա էին ժամանել բազմաթիվ հայեր ու լեհեր, ինչպես նաև մի քանի քուրդ երիտասարդներ՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին:
Նույն օրը Վարշավայի Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման եկեղեցում Հայ Առաքելական Սբ. եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի կողմից մատուցվել է Սուրբ պատարագ: Այնուհետև ներկաները շարժվել են Վարշավայի 1944 թ. Ազատագրման հրապարակ, որտեղից էլ սկսվել է բողոքի երթը, որը կազմակերպվել էր Լեհաստանում Հայ առաքելական Սբ. եկեղեցու և Հայկական երիտասարդական միության համատեղ ջանքերով, հայտնում է «Ա1+»-ը:
Երթն, ավարտվել է Նիկոլայ Կոպերնիկոսի արձանի մոտ, որտեղ լեհերեն և հայերեն ելույթներով հանդես եկան Լեհաստանի հայկական երիտասարդական միության նախագահ Բաբկեն Խանզադյանը և փոխնախագահ Հովհաննես Գևորգյանը՝ դատապարտելով Թուրքիայի քաղաքականության համար և համախմբումի կոչ ուղղելով համայն հայ ժողովրդին: Խոսել է նաև Լեհաստանում ՀՀ դեսպանի խորհրդական Հասմիկ Դաշտոյանը:
Այնուհետև ներկաները շարժվել են Վարշավայի հայկական պուրակ, որտեղ տեղադրված խաչքարի առջև հայր Տաճատի ձեռամբ հնչեցվել է աղոթք:
Ելույթի ավարտին տեղի է ունեցել մոմավառություն և ծաղիկների զետեղման արարողություն:
Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ բողոքի երք է տեղի ունեցել նաև Բրյուսելում: Հաղաքվել է մոտ 1000 ցուցարար, որոնք հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված և միջազգային հանրությանն ուղղված կոչերով երթեր և բողոքի ցույցեր են անցել, մասնավորապես, Ստեփանակերտում, Թբիլիսիում, Ախալքալաքում, Ախալցխայում, Մոսկվայում, Վաշինգտոնում և Գլենդելում, Լոս Անջելեսում, Ստամբուլում, Թեհրանում, Ամստերդամում, Լիբանանում, Երուսաղեմում: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված պատարագ է մատուցվում Վատիկանի Սբ Պետրոս տաճարում:
Կարդացեք նաև՝ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրն է Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիից (Ֆոտոշարք)