28 փետրվարի 2007 - 14:28 AMT
Լեհաստանը շահագրգիռ է, որ ղարաբաղյան խնդիրն իր շուտափույթ լուծումը ստանա
Լեհաստանը հստակորեն կողմ է խնդրի լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ես պետք է նկատեմ, որ մենք լավ շփումներ ունենք ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ եւ պատրաստ ենք մասնակցել կարգավորման շուրջ բանակցություններին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Լեհաստանի արտգործնախարար Աննա Ֆոտիգան: Լեհաստանի համար կարեւոր է կառուցողական գործոն հանդիսանալ սառեցված հակամարտությունների կարգավորման գործում: Սակայն, նրա խոսքերով, մենք կարող ենք մասնակցել հակամարտության կարգավորմանը միայն հակամարտող կողմերի խնդրանքով: «Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կծառայի կայունության եւ անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասում, ինչը ելնում է մեր պետության շահերից»,-ասել է Ա.Ֆոտիգան:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ