27 մարտի 2007 - 16:43 AMT
Սփյուռքը երկար է սպասել երկքաղաքացիության մասին օրենքին
Սփյուռքը շատ էր սպասում Հայաստանում Երկքաղաքացիության մասին օրենքի ընդունմանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպայի հայկական ֆեդերացիայի նախագահ Հիլդա Չոբոյանը: «Երբ հռչակվեց Հայաստանի անկախությունը, մեզնից շատերը հուսով էին, որ նոր հայկական պետությունը կճանաչի մեզ որպես Հայաստանի լիիրավ քաղաքացիներ: Սակայն այդպես չեղավ: Այն ժամանակ սփյուռքը շատ էր հիասթափված: Եվ այժմ մենք բարոյական գոհունակություն ստացանք, մենք հայրենիք ունենք, ուր կարելի է գալ եւ անել այն ամենը, ինչ հնարավոր է նրա բարգավաճման համար»,- նշել է նա: Չոբոյանը նաեւ բնական է համարում, որ ՀՀ «տեղացի» քաղաքացիները մտավախություն ունեն, որ սփյուռքն իր ձեռքը կառնի իշխանությունը, նախագահ կընտրի եւ այլն: «Մենք նման ոչ մի բան չենք պատրաստվում անել, օրենքում հստակ նշված են մեր իրավունքներն ու պարտականությունները: Այդ օրենքի ընդունումը ես համարում են չափազանց կարեւոր, նույնիսկ որոշ չափով ուշացած քայլ»,- ընդգծել է EAFJD-ի նախագահը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ