Նոյեմբերի 08-ին տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին նվիրված «Հայփոստ» ՓԲԸ թողարկած Հատուկ ծրարի մարումը:
«Հայփոստ»-ից հայտնում են, որ հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2013 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ» թեմային նվիրված 2 նամականիշ և որը մարվելու է Հատուկ դրոշմակնիքով: Հատուկ ծրարը պատրաստվել է 500 հատ տպաքանակով:
Հատուկ ծրարի մարման արարողությանը մասնակցեցին Լուի Պուզենը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը:
Ծրարի վրա պատկերված է 2016 թվականին վերը նշված մրցանակին արժանացած Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն, ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի հայտնագործող, համացանցի համահիմնադիր Լուի Պուզենը: Հատուկ ծրարին պատկերված են նաև նախորդ տարիների վեց մրցանակակիրները:
Կարդացեք նաև՝Լուի Պուզենը՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակակիր