ԱԺ-ն երկրորդ և վերջին ընթերցմամբ միաձայն 100 կողմ ձայով ընդունել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Դրա նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է:
Նախատեսվում է, որ քրեական պատասխանատվությամբ՝ երեքից վեց տարի կազատազրկվեն ապօրինի հարստացած՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձինք, որոնց գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումն էականորեն գերազանցում է նրանց օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:
Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հուլիսի 1-ից:
Այս նախագիծը, սակայն, օրենքի վերածվելուց հետո հետադարձ ուժ չի ունենա: