28 հունվարի 2017 - 13:21 AMT
Եվրոպայի առաջնությունում հայ գեղասահորդուհին զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը

Չեխիայի Օստրավա քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում կանանց մենասահքում ելույթ ունեցող Անաստասիա Գալուստյանին ընդամենը մի քանի բալ չի բավարարել լավագույն տասնյակում հայտնվելու համար:

Տասնութամյա Գալուստյանը 34 մասնակցից զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը՝ 155.14 բալով, հաղորդում է Newsarmenia.am-ը:

Կարճ ծրագրում հայ գեղասահորդուհին գրավել էր 10-րդ հորիզոնականը՝ հաղթահարելով որակավորման փուլի արգելքը և իրավունք ստանալով մասնակցելու եզրափակիչ փուլին։

Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) դարձել է գեղասահքի Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով համաշխարհային 2 ռեկորդ: Նա ներկայացել է ազատ ծրագրով, գրանցել 150.79 բալ և առաջնությունում հաղթանակ տարել ընդհանուր 229.71 բալով:Երկու ցուցանիշն էլ նոր համաշխարհային ռեկորդ են: