Հայազգի Եվգենիա Մեդվեդևան գեղասահքի Եվրոպայի չեմպիոն է դարձել ու համաշխարհային 2 ռեկորդ սահմանել

Հայազգի Եվգենիա Մեդվեդևան գեղասահքի Եվրոպայի չեմպիոն է դարձել ու համաշխարհային 2 ռեկորդ  սահմանել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) դարձել է գեղասահքի Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով համաշխարհային 2 ռեկորդ: Գեղասահքի միջազգային միությանը հղումով Lenta.ru-ն հաղորդում է, որ ՌԴ ներկայացուցիչը ներկայացել է ազատ ծրագրով, գրանցել 150.79 բալ և առաջնությունում հաղթանակ տարել ընդհանուր 229.71 բալով:

Երկու ցուցանիշն էլ նոր համաշխարհային ռեկորդ են:

Չեխիայի Օստրավա քաղաքում հունվարի 27-ին տեղի է ունեցել գեղասահքի Եվրոպայի առաջնության տղամարդկանց կարճ ծրագիրը։ ՀՀ-ն ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը հաջող ելույթ է ունեցել՝ գրանցելով 60,69 բալ և անցնելով որակավորման փուլը։

Կարդացեք նաև՝Հայ գեղասահորդը հաղթահարել է Եվրոպայի առաջնության որակավորման փուլը

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---