28 փետրվարի 2017 - 10:32 AMT
Ալեքսանդր Գրիշչուկը՝ ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» հաղթող. Արոնյանը ձախողել է

Փետրվարի 27-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում տեղի է ունեցել ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարքի Շարժայի փուլի վերջին՝ 9-րդ տուրը։

Հաղթանակներ են տարել Շախրիար Մամեդյարովը՝ Յիֆան Հուի, Պավել Էլյանովը՝ Սալեհ Սալեմի և Լիրեն Դինգը՝ Լևոն Արոնյանի նկատմամբ։ Վերջինս, ունենալով 8 ոչ ոքի և մեկ պարտություն, 4 միավորով զբաղեցրել է միայն 13-րդ տեղը։

Ալեքսանդր Գրիշչուկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Շահրիար Մամեդյարովն իրենց վերջնական ակտիվում գրանցել են 5․5-ական միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել են համապատասխանաբար 1-3-րդ տեղերը, գրում է Chess.am-ը։

Շարժայի փուլը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարքի սկիզբն էր։ Առջևում ևս 3 մրցաշար է սպասվում։ Ընդհանուր 4 մրցաշարում ամենաբարձր ցուցանիշն ունեցող 2 շախմատիստ միայն հնարավորություն կունենան մասնակցելու հավակնորդների մրցաշարին։

Կարդացեք նաև՝ Ձախողում՝ շահեկան դիրքերում. Ինչպես Արոնյանը տապալեց Հավակնորդների մրցաշարերը