ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանն ասել է, որ իր ղեկավարման տարիներին բանակում արմատական փոփոխություններ են կատարվել, և կոռուպցիոն ռիսկերը հասցվել են նվազագույնի:
«Չնայած կադրային փոփոխություններին՝ բանակն այսօր իր առջև դրված խնդիրները իրականացնում է: Զորային կառույցը տեղում է, զորային կառույցի ղեկավարները հմուտ են, գիտեն իրենց գործը և կատարում են», - ընդգծել է Օհանյանը, գրում է Aysor.am-ը:
«Զինված ուժերի բաշխումը զորակոչի ժամանակ այսօր կատարում ենք վիճակահանությամբ, այդ ուղղությամբ ես համապատասխան աշխատանքներ տարել եմ», - ընդգծել է նա:
Օհանյանը հավելել է, որ մի շարք փոփոխություններ է իրականացրել բանակում, մինչդեռ, ելնելով ծառայողական գաղտնիքից, չի կարող բոլորի մասին բարձրաձայնել:
ՕՐՕ դաշինքը («Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք) կառավարման համակարգում արմատական բարեփոխումներ է իրականացնելու: Այդ մասին հայտարարել է Սեյրան Օհանյանը ընտրողների հետ հանդիպմանը: