17 ապրիլի 2017 - 14:19 AMT
Բելգիայի խորհրդարանում առաջարկել են թուրքերին զրկել քաղաքացիությունից

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Հենդրիկ Բոգարտը Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի արդյունքների կապակցությամբ առաջարկել է Բելգիայի քաղաքացիությունից զրկել այն թուրքերին, որոնք երկքաղաքացիություն ունեն:

«Թուրքերի կեսից ավելին քվեարկել է իշխանության բռնատիրական համակարգի օգտին: Այժմ պետք է վերջ դնել երկքաղաքացիությանը: Ընտրեք»,-գրել է Բոգարտը Twitter-ում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեաթերթիկների 99.9%-ի հաշվարկից հետո, աննշան առավելություն են գրացնել Սահմանադրության փոփոխության կողմնակիցները՝ խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները կազմել են քվեարկությանը մասնակցածների 51.2%-ը: Սա 1.25 մլն-ով ավելի է Սահմանադրության փոփոխությանը դեմ քվեարկածներից: Հաղորդվում է, որ վերջնական արդյունքները կհրապարակվեն 10-12 օր անց:

Արտերկրում գործող ընտրատեղամասերում, որտեղ քվերակել են Թուրքիայի քաղաքացիները, նախագահական համակարգի կողմնակիցները հաղթել են Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հոլանդիայում, իսկ հակառակորդները՝ ՌԴ-ում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում: