Ապրիլի 21-ին մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
ԵԼՔ դաշինքի երթը մեկնարկել է «Բարեկամության ձեռքեր» հուշարձանի մոտից և շարունակվել է Երևանի կենտրոնական փողոցներով։
Հրապարակվել է կարգախոսը՝«Երևա՛ն ջան, ելք կա»:
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ընդամենը երեք քաղաքական ուժ: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից:
Կարդացեք նաև՝ «Երկիր ծիրանին» քարոզարշավը մեկնարկել է հեծանվաերթով