13 մայիսի 2017 - 13:48 AMT
Հնգյակի մայրն առաջին անգամ տեսել է երեխաներին

Մայիսի 3-ին Երևանում լույս աշխարհ եկած հնգյակի մայրը՝ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 23-ամյա բնակիչ Լուսինե Պողոսյանը, մայիսի 11-ին վերջապես տեսել է իր երեք երեխային՝ Աննայի, Ռոզիին և Արային:

«Շատ էի սպասում այդ հանդիպմանը: Թաթիկին կպա, անբացատրելի է, թե ինչ զգացի»,- «Շողակաթ» հեռուստաընկերության «Եկեղեցական կյանք» հաղորդմանն ասել է Լուսինեն:

Երեխաների հայրը դեռ երեխաներին չի գրկել:

Հնգյակից երկու աղջիկը ծնվելուց օրեր անց մահացել էին:

Ծնվելուց հետո երեխաները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Բժիշկների գնահատմամբ, աղջիկների վիճակը կայուն ծանր է, տղայինը՝ հարաբերական կայուն:

Երեխաների բուժող բժիշկը նշում է, որ սովորաբար, հաջող ընթացքի դեպքում, նման երեխաները 2-3 ամիս մնում են հիվանդանոցում:

Երեխաների ծնողներն ապրել են հանրակացարանում, այնուհետև վարձով բնակարանում: Երեխաների ծնվելուց հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Կարապետյան ընտանիքին նվիրել է չորս սենյականոց բնակարան՝ իրենց բնակավայր Մեծամորում:

«Իմ առաջնային խնդիրը բնակարանն էր, տեղ չէր լինելու օրորոցները դնելու համար: Երեխաների ծնվելու հաջորդ օրը զանգարահեցին և ասացին, որ բնակարանի խնդիրն իրենք կլուծեն: Գնացինք, տեսանք բնակարանը»,- ասել է երեխայի հայրը՝ Վարդան Կարապետյանը:

Կարդացեք նաև՝Գլխավոր բժիշկ. Հնգյակից տղայի վիճակը հարաբերական կայուն է