Մայր Աթոռը հնգյակի ընտանիքին բնակարան կնվիրի

Մայր Աթոռը  հնգյակի ընտանիքին բնակարան կնվիրի

PanARMENIAN.Net - Մայր աթոռ Սբ Էջմիածինը Երևանում ծնված հնգյակի ընտանիքին 4-սենյականոց բնակարան կնվիրաբերի։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Բնակարանի գտնվելու վայրը քննարկվում է ընտանիքի հետ», - տեղեկացրեց Մելիքյանը:

Երևանում մայիսի լույս 3-ի գիշերը՝ ժամը 04։00-ին, հնգյակ է ծնվել: Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում: Երեխաները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։

Ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը շտապ բժշկական ցուցումով կեսարյան հատման ճանապարհով կնոջը ծննդալուծել է հղիության 28 շաբաթական ժամկետում։

Կարդացեք նաև՝ Նորածին հնգյակի վիճակը կայուն է. Երկուսին նախապատրաստում են ինքնուրույն շնչառությանը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---