22 մայիսի 2017 - 11:12 AMT
«Տաշիրը» գնել է «Իզվեստիայի» շենքը Մոսկվայում

«Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է «Իզվեստիայի» խմբագրության շենքի գնման գործարքը և ձեռնամուխ է եղել վերակառուցման: Նախագծով նախատեսվում է նոր արդիական բազմաֆունկցիոնալ համալիր ստեղծել:

Ըստ աղբյուրի, ներդրումները կկազմեն մոտ 150 մլն դոլար: «Նախագծով նախատեսվում է վերակառուցել Մոսկվայի հայտնի այդ շենքը և նոր բազմաֆունկցիոնալ համալիր ունենալ»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ աղբյուրի, ճակատային մասը կմնա անփոփոխ, սակայն կավելանա նոր համալիր, որը կունենա 250 հյուրանոցային համար, գրասենյակային տարածքներ, հանրային սննդի և առևտրի ձեռնարկություններ: Կվերակառուցվի միայն շնեքի վերգետնյա մասը:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը և հիմնադիրը Սամվել Կարապետյանն է, որին Forbes-ը դասել է ՌԴ ամենահարուստ մարդկանց շարքը: Ըստ պարբերականի, նա զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը $3.4 մլրդ կարողությամբ:

Ընթերցեք նաև. Forbes. ՌԴ ամենահարուստ մարդկանց ցանկում 8 հայ կա