29 մայիսի 2017 - 18:22 AMT
Հայ աթլետները՝ Վրաստանի բաց առաջնության չեմպիոններ

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամներ Լիլիթ Հարությունյանը և Էլլադա Ալավերդյանը դարձել են Վրաստանի բաց առաջնության չեմպիոններ:

Հարությունյանն առաջին տեղ է զբաղեցրել 400 մ վազքում, իսկ Ալավերդյանը` 1500 մ, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը նշել է, որ առաջնությունն անցկացվել է մարզասրահում: Ֆուտբոլային հանդիպումների պատճառով ստադիոն չի տրամադրվել:

Այժմ մեր հավաքականը պատրաստվում է Եվրոպայի թիմային առաջնությանը: Մինչ այդ, Գայանե Չիլոյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Դավիթ Սարգսյանը և Յուրա Խաչատրյանը հունիսի 3-ին Ստամբուլում կմասնակցեն Բալկանյան երկրների անհատական առաջնությանը:

Կարդացեք նաև՝ՀՀ լողորդները նվաճել են Վրաստանի բաց առաջնության մեդալների մոտ 70%-ը