Հուրգադայում Zahabia հյուրանոցում զինված հարձակման հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիներից մեկը վիրահատվել է: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած հարձակումից տուժել է ՀՀ 2 քաղաքացի:
«Նա վիրահատվել է, վիճակը միջին ծանրության է, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Վիրավոր մյուս քաղաքացին արդեն պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից։ Նրա վիճակը բավարար է», - նշել է Բալայանը, հայտնում է Aysor.am-ը:
Խոսնակը տեղեկացրել է՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանը կապի մեջ է տուժածների հետ, ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։
Բալայանը նաև պատմել է, որ հարձակում գործած անձը վնասազերծվել է վիրավորված ՀՀ քաղաքացու օգնությամբ։ Մասնավորապես, վիրավոր վիճակում, նա շեզլոնգով հարվածել է հանցագործի գլխին։
Հուլիսի 14-ին դանակով զինված 28-ամյա տղամարդը հարձակվել է զբոսաշրջիկների վրա Հուրգադայի լողափերից մեկում: Վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 2 մարդ, առնվազն 4-ը վիրավոր է:
Ընթերցեք նաև.Եգիպտոսում հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Կահիրե