
Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը անհայտ անձը կրակ է բացել հավաքվածների վրա: Միջադեպի հետևանքով, նախնական տեղեկություններով, զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը:
ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Շամիրամում հրաձգության զոհերի թիվը հասել է 4-ի, վիրավորները 7-ն են
Կրակողը հետագայում փախել է դեպքի վայրից, հայտնում են ոստիկանությունից։ Նրա ինքնությունն արդեն պարզվել է։
Այս պահին ունեցած տվյալներով՝ օգտագործվել է «Սայգա» տեսակի օրինական գրանցված որսորդական հրացան: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա:
Իրավապահներն արդեն միջոցներ են ձեռնարկում կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: