4 սեպտեմբերի 2017 - 17:12 AMT
ՆԱՏՕ-ի զորավարժության լոգոյում ՀՀ դրոշը փոխարինվել է ադրբեջանականով

Վրաստանի պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի Agile spirit 2017 զորավարժությունների պաշտոնական լոգոյի վրա Հայաստանի դրոշը փոխարինել է ադրբեջանականով։

Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի մասնակցության մասին Վրաստանի ՊՆ-ի կողմից հայտարարվել էր նախապես, իսկ Ադրբեջանի մասնակցության մասին խոսք անգամ չկար, հայտնում է Aysor.am-ը։

Հայաստանյան պատվիրակությունը չի մեկնել Վրաստան, որտեղ պետք է մասնակցեր Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարել էր, որ Հայաստանը պաշտոնապես չի ասել, որ մասնակցելու է Վրաստանում ՆԱՏՕ-ի կազմակերպած զորավարժություններին: Ռազմական խաղերը տեղի են ունենում ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների զինծառայողների մասնակցությամբ սեպտեմբերի 3-11-ը:

2017-ի օգոստոսին Հայաստանը մասնակցել էր «Noble Partner-2017» զորավարժություններին: