Հունիսի 21-ի գիշերն ազգային անվտանգության ծառայությունը բաց է թողել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին: Այս մասին PanARMENIAN.Net -ի հետ զրույցում հայտնեց Արմավիրի մարզի Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը:
Գյուղապետն ասաց, որ անձամբ չի տեսել Մովսիսյանին, սակայն համագյուղացիներն են տեսել: Ըստ նրա, Մովսիսյանը հոգեհանգստի է մասնակցել:
Ավելի վաղ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը Արմավիրի մարզի Այգեկ գյուղում։