Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել է, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը:
Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում՝ «Արսենալը» խաղալու է «Չելսիի» հետ:
«Ադրբեջանում բազմաթիվ խոշոր մարզական միջոցառումներ են անցկացվել, որոնց մասնակցել են հայ մարզիկներ: Սպորտն ու քաղաքականությունն անջատ են»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը, հայտնում է «Սպորտ-Էքսպրեսը»:
2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին:
Ընթերցեք նաև.Յուրգեն Կլոպ. ԵԼ եզրափակիչը Բաքվում ծիծաղելի է